Սկսել անվճար

Գրել մեզ

Տվեք ձեր հարցը կամ պատմեք, թե ինչ է պետք։ Կպատասխանենք մեկ օրվա ընթացքում։

Ինչ կարող է Hostam-⁠ը

Այն ամենը, ինչ պետք է հյուրեր ընդունելու համար՝ առաջին հայտից մինչև մեկնումից հետո մաքրությունը։

Անվճար

Բոլոր ամրագրումները մեկ օրացույցում

Օրացույցը ցույց է տալիս բոլոր օբյեկտները միանգամից՝ ով է ապրում, ով է ժամանում, ինչն է ազատ։ Հեռախոսով ամրագրումը մուտքագրվում է մեկ րոպեում։ Հյուրերի համար կա ամրագրման ձեր էջը՝ հղումով, և ձևը՝ կայքի համար։ Ամրագրման քարտում հավաքված են հյուրը, ամսաթվերը, գինը և վճարման նշումը։

Hostam-ի օրացույց՝ Booking.com-ի, Airbnb-ի և ուղղակի ամրագրումներով
«Ստարտ» սակագնից

Booking.com և Airbnb՝ առանց կրկնակի ամրագրումների

Hostam-⁠ը հարթակներին միանում է պաշտոնապես։ Ամրագրումները օրացույց են գալիս ինքնաբերաբար, իսկ զբաղված ամսաթվերը միանգամից փակվում են ամենուր։ Գները, կեցության նվազագույն ժամկետը և փակ ամսաթվերը փոխում եք մեկ տեղում։

Ըստ պահանջի կմիացնենք Expedia, Agoda, Trip.com և այլն, ընդհանուր առմամբ ավելի քան 70 հարթակ։

Հարթակից եկած ամրագրման քարտ Hostam-ում
«Պրո» սակագնից կամ «Ավտոմատացում» հավելմամբ

Մեկ չատ և հաղորդագրություններ, որոնք ուղարկվում են ինքնաբերաբար

Booking.com-⁠ի, Airbnb-⁠ի և ուղղակի ամրագրումների նամակագրությունը հավաքված է մեկ պատուհանում։ Hostam-⁠ը ձեր ձևանմուշներով ճիշտ պահին ուղարկում է հաստատումը, հրահանգը և հիշեցումը՝ ամրագրումից հետո, ժամանումից մեկ օր առաջ, մեկնումից հետո։

Hostam-ի միասնական չատը տարբեր հարթակների երկխոսություններով
Մաքրությունների պլանը՝ «Հոսթ» սակագնից, առաջադրանքները Telegram-⁠ում՝ «Պրո» սակագնից

Մաքրություն յուրաքանչյուր ժամանումից առաջ

Hostam-⁠ը տեսնում է մեկնումներն ու ժամանումները և ինքն է կազմում մաքրությունների պլանը։ Հավաքարարը Telegram-⁠ում ստանում է առաջադրանք՝ հասցեով, ժամկետով և ստուգաթերթով, իսկ ավարտելուց հետո ուղարկում է լուսանկար։ Նրան ոչինչ տեղադրել պետք չէ։

Մաքրության առաջադրանք Telegram-ում և մաքրությունների պլան Hostam-ում
2 օգտատեր «Հոսթում», դերեր և իրավունքներ՝ «Պրո» սակագնից

Յուրաքանչյուրն ունի իր հասանելիությունը

Ավելացրեք ադմինիստրատոր, գործընկեր կամ ընտանիքի անդամներ։ Յուրաքանչյուրը տեսնում է միայն այն, ինչ պետք է իր աշխատանքի համար, իսկ դուք տեսնում եք, թե ով ինչ է փոխել։

Աշխատակիցներ և դերեր Hostam-ում
Անվճար

Ծանուցումներ Telegram-⁠ում և աշխատանք հեռախոսից

Նոր ամրագրումը, չեղարկումը, ձեր էջից եկած հայտը գալիս են Telegram-⁠ում՝ հաղորդագրությամբ։ Hostam-⁠ն ինքը հարմարեցված է հեռախոսին և տեղադրվում է գլխավոր էկրանին՝ որպես հավելված։ Ինտերֆեյսը հայերեն է, ռուսերեն և անգլերեն։

Hostam-ը հեռախոսում և ամրագրման ծանուցում Telegram-ում

Ինչի վրա ենք աշխատում

Այս գործառույթները դեռ չկան։ Գրում ենք դրանց մասին, որպեսզի իմանաք, թե ուր է շարժվում արտադրանքը։ Ժամկետները կնշենք, երբ վստահ լինենք դրանցում։

  • Առցանց բնակեցում՝ հյուրի հարցաթերթիկ, հրահանգ և կողպեքի կոդ ժամանման օրը
  • Զբաղվածության և եկամտի հաշվետվություններ՝ ըստ օբյեկտների և ամրագրումների աղբյուրների
  • Ուղղակի ամրագրումների առցանց վճարում քարտով
  • Գրավ՝ հյուրի քարտի վրա պահումով
  • Պայմանագիր և e-⁠HDM կտրոն
  • Սեփականատիրոջ անձնական էջ և վճարումների հաշվարկ

Փորձեք այս ամենը ձեր օբյեկտներում